Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Սա աբսուրդ չի, սա իրական է

Սա աբսուրդ չի, սա իրական է
05.12.2024 | 07:52

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երևանում անցկացվելիք գլոբալ ֆորումի բացման խոսքով ամենայն հավանականությամբ հանդես կգա արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության մեջ գործուն մասնակցություն ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆորումը կազմակերպում է ՀՀ արտգործնախարարությունը, որի ղեկավարը կասկածվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու մեջ:

Ֆորումի առնվազն երկու նիստավար 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրվում են հաստատությանը նյութական վնաս հասցնելու համար:

Հիմա ազգ-նահատա՞կ, թե՞ դատիր ինքնդ քեզ ու մերձավորներիդ:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2606

Մեկնաբանություններ